Այս պահին առկա գումար
0 ֏
Ծնվել է
0
Երեխա
Ծախսվել է
0 ֏

Մեր նպատակը

«Սերունդ» ծնելիության խթանման համահայկական հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակն է ծնելիության խթանմամբ հասնել հավակնոտ թվացող բնակչության բարձր թվի, հայ մարդու բնութագրի նկարագրական խորհրդանիշ դարձնել բազմազավակությունը, պահպանել գենետիկ ֆոնդը՝ մեր հայրենակիցների և աշխարհասփյուռ հայերի մտքերում սերմանելով հզոր ապագայի իրական հնարավորություն ունենալու նախադրյալներ:

🙌 Ինչու՞ ստեղծվեց «Սերունդ» հիմնադրամը

👨👩👧👦 Ժողովրդագրական (դեմոգրաֆիկ) խնդրի լուծումը ռազմավարական նշանակություն ունի:

Բնակչության թվաքանակի աճը բոլորիս ուշադրության կարիքն ունի, քանի որ յուրաքանչյուրսպատասխատվություն ենք կրում արդի և գալիք «Սերունդ» ների առջև։

Վիճակագրական բաց աղբյուները փաստում են խնդրի արդիականությունն ու հրատապութունը։ 

Ինչպիսի՞ գործունեություն է ծավալում հիմնադրամը

Բացի շատ երեխաներ ունենալու գաղափարաբանական կարևորության առաջմղումից և տարածումից, հիմնադրամը իրականացնում է նաև սոցիալական ծրագիր, սկսելով Արցախի համեմատաբար փոքրաթիվ բնակավայրերից՝ յուրաքանչյուր նոր ծնված երեխային 16 տարի 8ամիս շարունակ տրամադրելով ամսական 50000 դրամ:

Այդ իսկ պատճառով հիմնադրամը իր առջև խնդիր է դրել ստեղծել ԱՄԵՆԱՄՍՅԱ նվիրաբերողների համայնք՝ ձգտելով մասնակից դարձնել 12 մլն աշխարհահայության չափահաս հատվածին, ինչպես նաև հայերին բարեկամ համարողներին՝ կարևորելով ոչ թե նվիրաբերվող գումարի չափը, այլ նվիրաբերող մասնակիցների թիվը:

🤝 Հիմնադրամը գործարկել է serund.am հարթակը, որտեղ յուրաքանչյուր հայ մարդ՝ աշխարհի ցանկացած վայրից կարող է կայքում տեսանելի գործունեություն ծավալել՝ մեծացնելով ամենամսյա նվիրաբերողների համայնքը:

☝️Հիմնադրամի կայքը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին, աշխարհի ցանկացած վայրից ԱՄԵՆԱՄՍՅԱ նվիրաբերող դառնալ քարտային համակարգից՝ դրամային փոխանցում կատարելով «Սերունդ» հիմնադրամին: Կայքում նույն պահին երևում է արդեն փոխանցված գումարի չափը, փոխանցող անձի բաժանորդային կոդը և եթե չի նշվել ՝՝անանուն փոխանցում՝՝, ապա նաև անունը։

Սոցիալական ծրագիրը մեկնարկվել էր Արցախի Չարեքտար և Եղցահող համայնքներում: Այժմ գործունեությունը շարունակվում է Սյունիքում՝ սահմանամերձ Կոռնիձոր համայնքում, որտեղ այսուհետ ևս բոլոր նոր ծնված երեխաների ընտանիքները, որոնք կշարունակեն բնակվել իրենց համայնքում, կդառնան հիմնադրամի շահառուներ՝ 200 ամիս շարունակ ստանալով ամսական 50000 դրամ։


Ամենամսյա նվիրաբերողների համայնքի և նվիրատվությունների ծավալի մեծացմանը զուգահեռ կներգրավվեն նոր համայնքներ:

💪 Ձեր նվիրաբերության ուժը

Արդյունքում՝ մեկ տարվա մեջ, միայն այս նախաձեռնության շնորհիվ այս փոքր բնակավայրերում մենք կունենանք բնակչության թվաքանակի 10-15 տոկոս աճ։ Նման տեմպեր այստեղ չեն գրանցվել նույնիսկ անկախության հռչակումից ի վեր։ Առաջին հաջողություններից հետո այս մոդելը տարածվելու է նաև Հայաստանի այլ համայնքներում։

Ինչպե՞ս են կառավարվում հիմնադրամի միջոցները

💯Թափանցիկությունը և պարզեցվածությունը այս հարթակում առաջնահերթություն են

Հիմնադրամի կայքում 24/7 առցանց ռեժիմով արտացոլված է ցանկացած դրամական շարժ՝

      1. մուտքային գումարները՝ նվիրատուներից նվիրաբերված գումարներն են

      2. ելքային գումարները՝ միայն և միայն շահառուներին տրվող 50000 ական դրամներն են

Հատկանշական է, որ հիմնադրամի կառավարման ծախսերը չեն գանձվում նվիրաբերություններից, և յուրաքանչյուրիս նվիրաբերությունն ուղղվում է միայն և միայն շահառուներին:

👉 Քո նվիրաբերությամբ միացիր համայնքին։

«Սերունդ» համահայկական հիմնադրամ. 

Շատ զավակներ ունենալը համահայկական օրակարգ:

Կապ մեզ հետ

ԵԹԵ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԵՔ