Մեր նպատակը
«Սերունդ» ծնելիության խթանման համահայկական հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակն է ծնելիության խթանմամբ հասնել հավակնոտ թվացող բնակչության բարձր թվի, հայ մարդու բնութագրի նկարագրական խորհրդանիշ դարձնել բազմազավակությունը, պահպանել գենետիկ ֆոնդը՝ մեր հայրենակիցների և աշխարհասփյուռ հայերի մտքերում սերմանելով հզոր ապագայի իրական հնարավորություն ունենալու նախադրյալներ:
🙌 Ինչու՞ ստեղծվեց «Սերունդ» հիմնադրամը
👨👩👧👦 Ժողովրդագրական (դեմոգրաֆիկ) խնդրի լուծումը ռազմավարական նշանակություն ունի:
Բնակչության թվաքանակի աճը բոլորիս ուշադրության կարիքն ունի, քանի որ յուրաքանչյուրսպատասխատվություն ենք կրում արդի և գալիք «Սերունդ» ների առջև։
Վիճակագրական բաց աղբյուները փաստում են խնդրի արդիականությունն ու հրատապութունը։
Ինչպիսի՞ գործունեություն է ծավալում հիմնադրամը
Բացի շատ երեխաներ ունենալու գաղափարաբանական կարևորության առաջմղումից և տարածումից, հիմնադրամը իրականացնում է նաև սոցիալական ծրագիր, սկսելով Արցախի համեմատաբար փոքրաթիվ բնակավայրերից՝ յուրաքանչյուր նոր ծնված երեխային 16 տարի 8ամիս շարունակ տրամադրելով ամսական 50000 դրամ:
Այդ իսկ պատճառով հիմնադրամը իր առջև խնդիր է դրել ստեղծել ԱՄԵՆԱՄՍՅԱ նվիրաբերողների համայնք՝ ձգտելով մասնակից դարձնել 12 մլն աշխարհահայության չափահաս հատվածին, ինչպես նաև հայերին բարեկամ համարողներին՝ կարևորելով ոչ թե նվիրաբերվող գումարի չափը, այլ նվիրաբերող մասնակիցների թիվը:
🤝 Հիմնադրամը գործարկել է serund.am հարթակը, որտեղ յուրաքանչյուր հայ մարդ՝ աշխարհի ցանկացած վայրից կարող է կայքում տեսանելի գործունեություն ծավալել՝ մեծացնելով ամենամսյա նվիրաբերողների համայնքը:
☝️Հիմնադրամի կայքը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին, աշխարհի ցանկացած վայրից ԱՄԵՆԱՄՍՅԱ նվիրաբերող դառնալ քարտային համակարգից՝ դրամային փոխանցում կատարելով «Սերունդ» հիմնադրամին: Կայքում նույն պահին երևում է արդեն փոխանցված գումարի չափը, փոխանցող անձի բաժանորդային կոդը և եթե չի նշվել ՝՝անանուն փոխանցում՝՝, ապա նաև անունը։
Սոցիալական ծրագիրը մեկնարկվել էր Արցախի Չարեքտար և Եղցահող համայնքներում: Այժմ գործունեությունը շարունակվում է Սյունիքում՝ սահմանամերձ Կոռնիձոր համայնքում, որտեղ այսուհետ ևս բոլոր նոր ծնված երեխաների ընտանիքները, որոնք կշարունակեն բնակվել իրենց համայնքում, կդառնան հիմնադրամի շահառուներ՝ 200 ամիս շարունակ ստանալով ամսական 50000 դրամ։
Ամենամսյա նվիրաբերողների համայնքի և նվիրատվությունների ծավալի մեծացմանը զուգահեռ կներգրավվեն նոր համայնքներ:
💪 Ձեր նվիրաբերության ուժը
Արդյունքում՝ մեկ տարվա մեջ, միայն այս նախաձեռնության շնորհիվ այս փոքր բնակավայրերում մենք կունենանք բնակչության թվաքանակի 10-15 տոկոս աճ։ Նման տեմպեր այստեղ չեն գրանցվել նույնիսկ անկախության հռչակումից ի վեր։ Առաջին հաջողություններից հետո այս մոդելը տարածվելու է նաև Հայաստանի այլ համայնքներում։
Ինչպե՞ս են կառավարվում հիմնադրամի միջոցները
💯Թափանցիկությունը և պարզեցվածությունը այս հարթակում առաջնահերթություն են
✅ Հիմնադրամի կայքում 24/7 առցանց ռեժիմով արտացոլված է ցանկացած դրամական շարժ՝
1. մուտքային գումարները՝ նվիրատուներից նվիրաբերված գումարներն են
2. ելքային գումարները՝ միայն և միայն շահառուներին տրվող 50000 ական դրամներն են
✅ Հատկանշական է, որ հիմնադրամի կառավարման ծախսերը չեն գանձվում նվիրաբերություններից, և յուրաքանչյուրիս նվիրաբերությունն ուղղվում է միայն և միայն շահառուներին:
👉 Քո նվիրաբերությամբ միացիր համայնքին։
✊ «Սերունդ» համահայկական հիմնադրամ.